Հասարակություն 

Մոուրինյուն արձագանքել է Էվերտոնը գլխավորելու մասին լուրերին

analitik.am

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ չի պատրաստվում տեղափոխվել «Էվերտոն»:

«Խոսք եմ տվել, որ չեմ հեռանա մինչև պայմանագրի 3 տարին չլրանա։ Ես այս նախագիծը այլ նախագծի հետ չեմ փոխի»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Մոուրինյոն «Ռոման» գլխավորել է 2021 թվականի հուլիսին՝ կնքելով 3 տարվա պայմանագիր։ Օրեր առաջ տեղեկություն էր տարածվել, որ Ռաֆայել Բենիտեսին պաշտոնանկ արած «Էվերտոնը» ցանկանում է Մոուրինյուին հրավիրել այդ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։

Ներկա պահին «Էվերտոնը» Պրեմիեր լիգայում 19 միավորով 16-րդն են: «Ռոման» 35 միավորով Ա Սերիայում 7-րդն է:

Աղբյուրը՝ ArmSport.am

Նույն շարքից