Իրավական Հասարակություն 

Երևանում 20-ամյա աղջիկը նետվել է 3-րդ հարկի պատուհանից. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. shamshyan.com

analitik.am

Այսօր՝ հունվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00–ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց 38/3 շենքի բակում քաղաքացի է ընկած:

Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Արաբկիրի ոստիկաններն ու Երևանի գնդի պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը  նշված շենքում վարձակալական հիմունքներով բնակվող,  20-ամյա Ինգա Ա.-ն է, որի կյանքի համար հիվանդանոցում բժիշկները պայքարում են:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս նետվել է 3-րդ հարկի պատուհանից։

Նույն շարքից