Տեսանյութեր Քաղաքականություն 

«Դուք տեռորի զոհ եք դառնում, տեռորի զոհ է դառնում հասարակությունը»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

analitik.am

Այսօր Ազգային ժողովում, երբ քննարկվում էր Հեռուստատեսության և ռադիոյի Հանձնաժողովի անդամի թեկնածու Արթուր Մանուկյանի թեկնածության հարցը, «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը ներկայացրեց հանձնաժողովի անդամի պարտականությունները։

Նա ներկայացրեց անդամի գործառույթները և կոչ արեց հայ հասարակությանը թյուրիմացության մեջ չգցել։

«Երեք տարի շարունակ պետական բյուջեի փողերը գնացել են ոչ թե մշակույթ զարգացնելու, ոչ թե դասական երաժշտությունը ժողովրդի մեջ զարգացնելու, այլ գնացել է լոկ կառավարության արածն ու չարածը առավոտից գիշեր քարոզելու համար»,–ասաց նա։

Գեղամ Մանուկյանը դիմեց նաև լրագրողական համայնքին, հայ հասարակությանը․ «Սիրելի գործընկեր, Հայաստանում արդեն տևական ժամանակ սկսել է ձեր նկատմամբ տեռոր, հարձակում, ԱԺ ամբիոնից ամենավերջին բառերն են ասում, սրա դեմը չառնելու դեպքում ինչպես դատարաններն էին շրջափակում, նույն կերպ ձեր խմբագրություններն են շրջափակելու»,–ասաց նա և նշեց, որ լրագրողները բացի մեկ-երկու հայտարարություններից, կտրուկ գործողությունների չեն դիմում։

«Դուք տեռորի զոհ եք դառնում, տեռորի զոհ է դառնում հասարակությանը։ Որպես ԱԺ պատգամավոր՝ դիմելու եմ միջազգային կառույցներին։ Նաև մեծամասնությանն եմ դիմում, հիշեք, վաղը կարող է իշխանության չլինեք և կարող է այդ պաշտպանության կարիքը ունենաք, հանուն այդ ամենի, մի թույլ տվեք տեռոր»,–ասաց նա։

Նույն շարքից