Բարի օր Հասարակություն Ռազմական 

ՌԴ-ն Բելառուս է ուղարկել C-400 ՀՕՊ համակարգի 2 դիվիզիոն

analitik.am

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Հեռավոր Արևելքից C-400 «Տրիումֆ» հակաօդային պաշտպանության համակարգերի երկու դիվիզիոն է տեղափոխել Բելառուս, հայտնում է kommersant.ru-ն։

Տեխնիկան կօգտագործվի «Դաշնակցային վճռականություն 2022» համատեղ զորավարժությունների ժամանակ, որի մասին անցյալ շաբաթ հայտարարել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Մարտական առաջադրանքների կատարման վայրեր ժամանելուն պես ռուս զինծառայողները կիրականացնեն արձակման կայանքների վերազինում և քողարկում, տեխնիկական սպասարկում և կանցնեն հակաօդային պաշտպանության ուսումնական մարտական հերթապահության Բելառուսի և Ռուսաստանի ՀՕՊ միասնական տարածաշրջանային համակարգի կազմում»:

«Դաշնակցային վճռականություն 2022» զորավարժությունները կանցկացվեն փետրվարի 10-ից 20-ը:

Նույն շարքից