Հասարակություն Ռազմական 

Մեծ Բրիտանիան, ՌԴ-ի հետ լարվածության ֆոնին, Ուկրաինա է ուղարկել էլիտար ռազմական ստորաբաժանման մարտիկներին. Sky News

analitik.am

Մեծ Բրիտանիան Ուկրաինա է ուղարկել նորաստեղծ հատուկ գործողությունների բանակային բրիգադից երեք տասնյակ զինվորական, ասվում է Sky News-ի հոդվածում։

Շուրջ 30 բրիտանացի էլիտար զինծառայողից բաղկացած խումբը ժամանել է Ուկրաինա՝ ուսուցանելու ուկրաինական զինված ուժերին՝ օգտագործելու Մեծ Բրիտանիայի կողմից նվիրաբերված նոր հակատանկային զենքերը։

Նշվում է, որ զինվորականները պատկանում են ռեյնջերական գնդին։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում նշվում է, որ բանակի հատուկ գործողությունների բրիգադը ներառում է չորս ռեյնջերական գումարտակ։

Ռազմական գերատեսչության պլանների համաձայն՝ այդ ստորաբաժանումները «մշտապես ներկա կլինեն ամբողջ աշխարհում՝ համագործակցելու դաշնակիցների ու գործընկերների հետ և կռվելու հակառակորդների դեմ, որտեղ նրանք վտանգ են ներկայացնում Բրիտանիայի և նրա շահերի համար»։

Ավելի վաղ Թագավորության պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիփին հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան Ուկրաինային երկու հազար թեթև հակատանկային հրթիռային կայանք է մատակարարել։

Վերջերս Արևմուտքում և Ուկրաինայում ավելի ու ավելի շատ հայտարարություններ են հնչում Ռուսաստանի՝ իբր ուկրաինական տարածք հնարավոր «ներխուժման» մասին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկությունները դատարկ և անհիմն լարվածության սրացում է անվանել՝ ընդգծելով, որ Ռուսաստանը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում։ Միաժամանակ նա չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հնարավորությունը, և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում խնդիրը ուժային ճանապարհով լուծելու փորձերը կունենան ամենալուրջ հետևանքները։

Նույն շարքից