Քաղաքականություն 

Դուք «Հայր մեր»-ն ասելո՞վ էիք Արցախը հանձնում, Շուշիի Ղազանչեցոցի խաչը թուրքերի ոտքերի տակ դնում․ Ագնեսա Խամոյանը

analitik.am

Ես ակնկալում եմ, որ հաջորդ ձեր ելույթում պետք է ներողություն խնդրեք լրատվամիջոցներից։ Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելութում «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով Վահագն Ալեքսանյանի հայտարարությանը, որում վերջինս լրագրողներին «վերբալ մարմնավաճառներ» էր անվանել։

Նա նկատեց, որ այս դահլիճում, թեև նախկին լրագրողներ կան, սակայն ոչ ոք չքննադատեց, չդատապարտեց այդ ելույթը։ Նա հիշեցրեց, որ նախկինում, երբ այդ անձը ղեկավարում էր այլ կուսակցության «ֆեյքերի» ֆաբրիկան և տվյալ կուսակցության շարքերում էր, Ալեն Սիմոնյանին «մարմնավաճառ» էր անվանել։ Հա հետաքրքրվեց, թե Ալեն Սիմոնյանը ներե՞լ է նրան այդ ձևակերպման համար։

«Բարոյականությունից խոսող մարդը երեկ նաև կոմպլեքսներից էր խոսում։ Այստեղ «Հայ մեր»-ը հիշատակվեց, դուք իսկապե՞ս խոսում եք հոգևորից, մի իշխանություն, որը ամենամոլի պայքարն է մղել Հայոց եկեղեցու դեմ, ներխուժել են վեհարան, հետո պաշտոն ստացել, հարձակվել են Ամենայն հայոց Կաթողիկոսի վրա։ Դուք «Հայր մեր»-ը ասելո՞վ էիք Արցախը հանձնում, «Հայր մեր»-ը ասելո՞վ էիք դուք Շուշիի Ղազանչեցոցի խաչը թուրքերի ոտքերի տակ դնում, «Հայր մեր»-ը ասելով էիք անում էդ ամեն ինչը՞»,–ասաց նա։

Նույն շարքից