Գլխավոր Տեսանյութեր Քաղաքականություն 

Ալեն Սիմոնյանի հայտարարությունը՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումի մասին

analitik.am

Ազգային ժողովի նիստին այսօր՝ հունվարի 24-ին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարությամբ հանդես եկավ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումի մասին։

«Սահմանադրության 142-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի առաջին մասի համաձայն, Հանրապետության նախագհը հրաժարականի դիմում է ներկայացրել։ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում համապատասխան պաշտոնատար անձը գրավոր դիմումով՝ առաջինը՝ հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա ԱԺ նախագահնա յդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, երկրորդը՝ հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմում է արձանագրություն, որը ստորագրում է և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը։

Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,-ասաց Ալեն Սիմոնյանը։

Նույն շարքից