Հասարակություն 

Հայաստանն ընդգրկվել է «Invest Your Talent in Italy» ծրագրի շահառուների ցանկում

analitik.am

Ծրագիրը բակալավրիատի կրթությամբ միջազգային ուսանողներին մագիստրոսական աստիճանի համար տրամադրում է կրթաթոշակներ և այլ ֆինանսական աջակցություն հետևյալ բնագավառներում՝ ճարտարագիտություն, բարձր տեխնոլոգիաներ, ճարտարապետություն, դիզայն, տնտեսագիտություն և կառավարում։

Ծրագրի շրջանակում ուսանողներին աջակցություն է ցուցաբերվում նաև Իտալիայում ուսման կողմնորոշման հարցում (հղումը՝ https://bit.ly/3Ix30gS

2022-2023 ուսումնական տարվա ծրագրի համար դիմումները ներկայացնելու վերջնաժամկետը 2022 թվականի փետրվարի 15-ն է։

Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://bit.ly/3H0j3Uc:

Նույն շարքից