Միջազգային Ռազմական 

ԱՄԷ-ն հայտարարել է Աբու Դաբիի ուղղությամբ արձակված 2 հրթիռի ոչնչացման մասին

analitik.am

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հակաօդային պաշտպանության ուժերը հունվարի 24-ին կալանել են երկու հրթիռ, որոնք Եմենյան «Անսար Ալլահ» շարժման հութի խռովարարներն արձակել են երկրի մայրաքաղաք Աբու Դաբիի ուղղությամբ:

Այդ մասին հաղորդում է Էմիրությունների WAM լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄԷ-ի պաշտպանության նախարարությունը (ՊՆ), տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Պաշտպանական գերատեսչության տվյալներով՝ հրթիռների բեկորներն ընկել են Աբու Դաբիի Էմիրության մի քանի շրջաններում: Գրոհների հետևանքով տուժածներ չկան:

Նույն շարքից