Հասարակություն 

Բարսելոնան և Ռեալը պայմանավորվածություն են ձեռք բերել տրանսֆերային քաղաքականության հարցում

analitik.am

Ինչպես հայտնում է Fichajes-ը, «Բարսելոնան» և «Ռեալը» պայմանավորվել են տրանսֆերային շուկայում խաղաղ գոյակցելու շուրջ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբները պայմանավորվել են միմյանցից խաղացողների «գողություն» չկատարել։

Ճիշտ է, բացառություններ կան այն խաղացողների վերաբերյալ, որոնց պայմանագիրը ավարտվում է կես տարուց, և այլ ակումբների խաղացողների հարցում։

Համաձայնագիրը վերաբերում է միայն այն մարզիկներին, ովքեր արդեն հանդես են գալիս կատալոնական կամ մադրիդյան ակումբների ճամբարում։

Աղբյուրը՝ ArmSport.am

Նույն շարքից