Իրավական Հասարակություն 

Դանակահարություն Վանաձորում. ոստիկանություն

analitik.am

Հունվարի 22-ին, ժամը 12.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի և նախաբազկի կտրած-ծակած վերքերով և գլխի քերծվածքներով բուժօգնության է դիմել 33-ամյա մի տղամարդ:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդուն մարմնական վնասվածքները պատճառել է 44-ամյա տղամարդը։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ։

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վիճաբանությանը ներկա է եղել 44-ամյա տղամարդու 21-ամյա որդին։

Դեպքի վայրում կատարված զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր և 20 սմ երկարությամբ խոհանոցային դանակ՝ շեղբին արնանման հետքերով:

Դանակը վերցվել է:

Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 23-ին մեղայականով բաժին է ներկայացել 21-ամյա երիտասարդ ու տվել խոստովանական բացատրություն, որ ինքն է դանակահարել 33-ամյա տղամարդուն, իսկ դանակը նետել է գետը:

Կատարվում է քննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից