Քաղաքականություն 

«Դուք սխալ եք ընկալել նախագահի հայտարարությունը». Անդրանիկ Քոչարյան

analitik.am

«Դուք սխալ եք ընկալել նախագահի հայտարարությունը, որ ևս մեկ անգամ ընթերցեք՝ կհասկանաք, որ ոչ մի ռիսկ էլ չկա»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Նա նշեց, որ իր համար սպասելի չէր նախագահի հրաժարականը:

«Պատասխանը դուք պետք է ստանաք դեռևս նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանից: Հայտարարության տեքստը պետք է ուշադիր կարդաք, այնտեղ նշել է խնդիրները: Ես կարծում եմ, որ սկսած առողջականից, մինչև ընտանեկան խնդիրներ, կարող են դեր ունենալ նրա հրաժարականի մեջ, որովհետև սա 3-րդ անգամն է, որ պարոն Սարգսյանը նման փորձառություն է ունեցել»,-ասաց նա:

Անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի 4 տարիների պաշտոնավարմանը, նա նշեց, որ դրանք համընկել են ճգնաժամային տարիների հետ և ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ եղել են շառ ռիսկային պահեր, հատկապես Զինված ուժերում կադրային փոփոխությունների ժամանակ:

Նույն շարքից