Հասարակություն 

Ռոնալդուի աշխատավարձը կարող է կրճատվել՝ ՄՅՈՒ-ի արդյունքներից կախված

analitik.am

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է կորցնել աշխատավարձի մի մասը։

Ինչպես հայտնում է The Athletic-ը, 36-ամյա պորտուգալացու աշխատավարձը կարող է կրճատվել 25%-ով։ Դա կարող է տեղի ունենալ, եթե 2021/22 մրցաշրջանի ավարտին «Մանչեսթեր Յունայթեդը» չկարողանա հայտնվել Պրեմիեր լիգայի լավագույն քառյակում:

Այժմ Ռոնալդուն շաբաթական 458 հազար եվրո է ստանում։ Աշխատավարձի կրճատման դեպքում նա կվաստակի 345 հազար:

Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն Պրեմիեր լիգայում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն մտածում է մրցաշրջանի ավարտին «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու մասին։

Աղբյուրը՝ ArmSport.am

Նույն շարքից