Միջազգային Քաղաքականություն 

Բայդենը հայհոյել է Fox News-ի լրագրողին՝ գնաճի մասին հարցի պատճառով (տեսանյութ)

analitik.am

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հավանաբար, չիմանալով, որ իր միկրոֆոնը միացված է եղել, Fox News հեռուստաալիքի թղթակցին «անբարոյականի զավակ» է անվանել, երբ վերջինս փորձել է նրան հարց տալ գնաճի մասին:

Միջադեպն ամերիկյան հեռուստաալիքները հեռարձակել են Սպիտակ տանը տնտեսության հարցով խորհրդականների հետ հանդիպման շրջանակում: Հանդիպմանն ընդառաջ լրագրողները սկսել են հարցեր ուղղել ԱՄՆ ղեկավարին:

Նրան նախ հարց են ուղղել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, որին ի պատասխան Բայդենը դժգոհել է, որ իրենց հարց են տալիս Ուկրաինայի մասին ոչ թե գների, ինչը նա պատրաստվում է քննարկել օգնականների հետ: Դրանից հետո լրագրողը նրան հարցրել է. «Կպատասխանե՞ք գնաճի մասին հարցին, կարծում եք արդյոք, որ գնաճը քաղաքական պատասխանատվություն է միջանկյալ ընտրությունների ժամանակ»:

Դրանից հետո լրագրողներին սկսել են դուրս հրավիրել սրահից, իսկ Բայդենն ինքն իրեն խոսելով ասել է. «Գնաճը մեծ արժեք է: Ինչպիսի հիմար, անբարոյականի զավակ է»:

Ինչպես հայտնել է հեռուստաալիքը, Բայդենն ավելի ուշ անձամբ զանգահարել է լրագրողին՝ իրավիճակը հարթելու համար:

Նույն շարքից