Իրավական Քաղաքականություն 

Հայաստանում քաղբանտարկյալներ չկան ու չեն էլ լինելու․ Վահագն Հովակիմյան

analitik.am

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը վստահեցնում է` Հայաստանում քաղբանտարկյալներ չկան ու չեն էլ լինելու:

Խորհրդարանական մեծամասնության խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հավելեց՝ ընդդիմության մեկնաբանությունները կալանավորումների, ձերբակալությունների վերաբերյալ նույնական են․ «Կամ դրանք որակվում են քաղաքական հետապնդումներ, կամ էլ պարզվում է, որ կալանավորվածը կամ ձերբակալվածն ինչ-որ առողջական խնդիրներ ունի ու այդ հիմքով են որոշակի բողոքներ ներկայացնում ու փորձում խափանման միջոցները փոխել»։

Ըստ պատգամավորի` այսօրվա ընդդիմության իշխանության օրոք է Հայաստանում եղել քաղբանտարկյալներ, ինչն արձանագրվել է միջազգային ատյաններում:

Հիշեցնենք`Ազգային ժողովում երեկ ՄԻՊ-ի ընտրության հարցի ժամանակ Քրիստիննե Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, ընդդիմությունը, սակայն, սեփական օրինակներով ապացույցներ էր ներկայացրել ու պնդել, որ իրենց թիմակիցները քաղբանտարկյալ են:

Նույն շարքից