Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ն որևէ զիջումներ չի անելու Ռուսաստանի հետ բանակցություններում. Պետքարտուղարություն

analitik.am

ԱՄՆ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսության՝ վերջինիս առաջարկած անվտանգության երաշխիքների հարցով, սակայն որևէ զիջումներ չի անելու: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայատարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:

«Առանցքային պահն այն է, որ յուրաքանչյուր քայլ, որը մեքն ձեռնարկում ենք, զիջում չի լինելու: Դրանք պետք է հիմնված լինեն փոխադարձության սկզբունքի վրա, իսկ դա նշանակում է, որ ռուսները նույնպես ինչ-որ բան պետք է անեն, ինչը կօգնի բարելավել մեր անվտանգությունը»,- մեկնաբանել է Փրայսը:

Դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն շրջանառության մեջ է դրել ԱՄՆ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից իրավական անվտանգության երաշխիքների տրամադրման վերաբերյալ ռուսական երկու փաստաթղթերի նախագիծ։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել ՆԱՏՕ-ին սկսել առարկայական բանակցություններ՝ նպատակ ունենալով Ռուսաստանին ապահովել անվտանգության հուսալի և երկարաժամկետ երաշխիքներ։ Նա պարզաբանել է, որ Մոսկվային հենց իրավական երաշխիքներն են պետք, քանի որ արևմտյան գործընկերները չեն կատարել իրենց համապատասխան բանավոր պարտավորությունները։

Նույն շարքից