Միջազգային Քաղաքականություն 

Տոկաևը ԿԸՀ-ի նախագահի պաշտոնից հեռացրել է Նազարբաևի բարեկամին

analitik.am

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացրել է Բերիկ Իմաշևին:

Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով նախագահի մամուլի ծառայությանը: Վերջինիս փոխարեն ԿԸՀ ղեկավար է նշանակվել սենատոր Նուրլան Աբդիրովին:

Իմաշևը Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի բարեկամներից է: Նա իր ավագ դստեր՝ պատգամավոր Դարիգա Նազարբաևայի խնամին է:

Ավելի վաղ Նազարբաևի փեսաներն ազատվել էին Казтрансгаз և Казтрансойл ընկերություններում իրենց զբաղեցրած պաշտոններից: Նախկին նախագահի միջնեկ դստեր փեսան հեռացել է Ձեռնարկատերերի ազգային պալատի ղեկավարի պաշտոնից:

Նույն շարքից