Հասարակություն Տեսանյութեր 

Հաշվարկներն արդեն արված են․ ուսուցչի 400 հազար դրամ աշխատավարձը կարող է իրողություն դառնալ․ փոխնախարար

analitik.am

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած՝ «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունները, դրանց առավելություններն ու մտահոգությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ԿԳՄՍ փոխանախարար Ժաննա Անդրեասյանը խոսեց ուսուցչի աշխատավարձի մասին։

Նրա խոսքով՝ պետք է փոխվի ուսուցչի դրույքաչափը։

«Դրույքաչափի փոփոխությունը պետք է լինի էական։ Խոսքը 10,20,30 հազար դրամի մասին չէ։ Եթե այս պահին 108 հազար 800 դրամ է դրույքաչափը, պետք է քննարկենք այն 200 հազար դրամ դարձնելու հնարավորությունը։ Այնուհետև, ուսուցիչը անցնելով կամավոր ատեստավորման համակարգով այս դրույքաչափի նկատմամբ կարող է ստանալ մինչև 50 տոկոս հավելավճար, այնուհետև կունենա հնարավորություն տարակարգի մեխանիզմով անցնել և կրկնապատկել աշխատավարձը։ Սա նշանակում է, որ օրենքի ընդունման պարագայում մենք գնալու ենք ատեստավորման կարգի նման փոփոխությունների և հաշվարկներն արդեն արված են, որպեսզի մենք կարողանան ուսուցչի 400 հազար դրամ աշխատավարձը դարձնել մի իրողություն, որը կարող է հասանելի լինել մեր ուսուցիչների զգալի մասին, տարեց տարի նաև բոլորին»,-նշեց Անդրեասյանը։

Նույն շարքից