Միջազգային Քաղաքականություն 

Ամեն ինչ վերահսկողության տակ է, խուճապի մատնվելու պատճառ չկա. Վլադիմիր Զելենսկի

analitik.am

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստից հետո ելույթում ասել է, որ Կիևն աշխատում է Դոնբասում իրավիճակի կարգավորման ուղղությամբ, և երկրի արևելքում լարվածությունը չպետք է խուճապի պատճառ հանդիսանա։

«Ամեն ինչ վերահսկվում է, խուճապի մատնվելու պատճառ չկա»,- ասել է նա։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ իշխանություններն անում են «բացարձակապես ամեն ինչ»՝ «գործընկերների, դիվանագետների և զինվորականների» հետ Ուկրաինայի արևելքում իրավիճակը թուլացնելու համար։ Զելենսկին կոչ է արել քաղաքացիներին՝ «հանգիստ լինել և չբղավել, որ ամեն ինչ ավարտվել է»։

Նույն շարքից