Հասարակություն 

11 ֆուտբոլիստ, որոնք երբեք կարմիր քարտ չեն ստացել

analitik.am

Ֆուտբոլում շատ հաճախ ֆուտբոլիստները տրվում եմ էմոցիաներին և զգացմունքներին ու ճիշտ չգնահատելով իրավիճակը, կոպիտ խախտումներ կամ անհարգալից վերբերմունք են ցույց տալիս, ինչի պատճառով հեռացվում են խաղադաշտից:

Կան ֆուտբոլիստներ էլ, որոնց «արյան մեջ է» կոպիտ խաղը: Բայց կան նաև այս ֆուտբոլիստների «հակադիր բևեռ» հանդիսացող խաղացողներ, որոնք արդար ու մաքուր խաղի ասպետներն են:

Այժմ կներկայացնենք 11 ֆուտբոլիստի, որոնք երբեք կարմիր քարտ չեն ստացել:

Ռաուլ 1062 խաղ: Ռեալի լեգենդը, որը 1994 թվականից մինչև 2010 թվականը պաշտպանել է Արքայական ակումբի գույները, իսկ հետո խաղացել «Շալկեում», «Ալ-Սադում» և «Նյու Յորք Կոսմոսում», ինչպես նաև պաշտպանել Իսպանիայի հավաքականի գոււյները, երբեք իր գլխավերևում չի տեսել կարմիր քարտ:

Ռայան Գիգս 1027 հանդիպում: «Մանչեսթեր Յունայթեդ», Ուելսի հավաքական

Անդրես Ինիեստա 996— հանդիպում: «Բարսելոնա», «Վիսել Կոբե», Իսպանիայի հավաքական

Կարիմ Բենզեմա 862— խաղ : «Լիոն», «Ռեալ Մադրիդ», «Ֆրանսիայի հավաքական»

Ֆիլիպ Լամ 783 հանդիպում: «Բավարիա», Գերմանիայի հավաքական:

Ժոաո Մոուտինյո 759— խաղ: «Սպորտինգ», «Պորտու», «Մոնակո», «Վուլվերհեփթոն», Պորտուգալիայի հավաքական: Մոուտինյոն միակն է այս ցուցակում, որը մեկ անգամ 2 դեղին քարտ է ստացել մեկ խաղի ընթացքում: Բայց երբեք ուղիղ կարմիր քարտ չի ստացել:

Միշել Պլատինի 652 խաղ: «Նանսի», «Յուվենտուս», «Սենտ Էտյեն», Ֆրանսիայի հավաքական

Գարի Լինեկեր 647 հանդիպում: «Տոտենհեմ», «Լեսթեր», «Բարսելոնա», «Էվերթոն», «Նագոյա Գրամպուս», Անգլիայի հավաքական:

Դեմիեն Դաֆֆ 630 հանդիպում: «Բլեքբերն Ռովերս», «Չելսի», «Նյուքասլ Յունայթեդ», «Ֆուլհեմ», «Մելբուրն Սիթի», «Շեմրոք Ռովերս», Իռլանդիայի հավաքական

Լեդլի Քինգ 341 խաղ: «Տոտենհեմ», Անգլիայի հավաքական

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն անցկացրած 542 խաղում նույնպես ոչ մի կարմիր քարտ չի ստացել:

Աղբյուրը՝ Armsport.am

Նույն շարքից