Քաղաքականություն 

Արցախի նախագահի մասնակցությամբ տեղի է ունեցել «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ

analitik.am

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ հունվարի 25-ին տեղի է ունեցել «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի գրասենյակից։

Համալսարանի գործունեության տարեկան արդյունքների մասին հաշվետվությամբ հանդես է եկել ռեկտորի պաշտոնակատար Նվեր Միքայելյանը: Օրակարգային հարցերի շրջանակում «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները քննարկել են բուհի շենքային պայմանների բարելավման և գույքով ապահովման հարցերը:

Նիստի ընթացքում փակ գաղտնի քվեարկությամբ հոգաբարձուների խորհրդի անդամները միաձայն Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր են ընտրել Նվեր Միքայելյանին:

Երկրի ղեկավարը, ով հանդիսանում է նաև «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, նշել է, որ որակյալ կրթություն ապահովելու նպատակով գործադրվելու են բոլոր ջանքերը բուհի գործունեության համար անհրաժեշտ պայմանները վերականգնելու նպատակով:

Նույն շարքից