Բարի օր Քաղաքականություն 

Ուսապարկային համույթն իր լիդերի հետ պատասխան է տալու պետությունը գլխատելու համար․ Ռուբեն Հակոբյան

analitik.am

Տհաճ միջադեպ էր, բաց նյարդով էր այդ ամենը կատարվում, գուցե պետք է դիմանայի, որովհետև նախապատրաստված էր այն, ինչ արեցին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՌՀ անդամի պաշտոնում ընդդիմության կողմից առաջադրված թեկնածու, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը՝ տեղեկացնելով, որ երեք օրվա քննարկումներից հետո որոշում էր կայացրել հանել իր թեկնածությունը։

«Վերջին պահին ես ուզում էի ասել, որ չեմ ուզում այս թունավոր ցեխը ինձ համար քվեարկի, անպատվաբեր նույնիսկ կլիներ, իմ տեսածից հետո ինձ այդ մարդիկ քվեարկեին․․․ Ես զարմանում եմ այս հակահիգիենիկ կերպարը, ով ամենակեղտոտ հայհոյանքներն էր հնչեցնում օգոստոսի 25-ին, 10 հոգով մեկին էր ծեծում ինչպես կարող է ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի հանձնաժողով ղեկավարել»,-ասաց նա։

Ռուբեն Հակոբյանը ասաց, որ իշխանական պատգամավորները իրենց խորհրդարանում են միայն վստահ զգում, փողոցում մեկուսացած են։

«Այն տղաներին, որոնց խմբակային շակալների պես ծեծել են, փողոցում կարող են դաս տալ և ճիշտ էլ կանեն։ Տղամարդկություն չէ, էգի պահվածք են դրսևորում»,-ասաց նա։

Ռուբեն Հակոբյանը դիմելով իշխանական պատգամավորներին ասաց, որ իրենք իրենց դասը դեռ կստանան։

«Դուք պատասխան եք տալու ոչ միայն նրա համար, որ խուլիգանություն եք արել, դուք պատասխան եք տալու պետությունը գլխատելու համար։ Ձեր այդ ուսապարկային համույթը պետություն է գլխատել իր լիդերի հետ միասին։ Այսօր մեր սուբյեկտայնությունը, արժանապատվությունը դարձել է զրոյական։ Հայաստան պետության ճակատագիրը որոշում են ՌԴ-Թուրքիա, ՌԴ-Ադրբեջան, ՌԴ-ԱՄՆ, ՌԴ-Իրան ձեռամբ։ Նրանք մեղավոր չեն, որովհետև ինքներս վերացրել ենք մեր սույեկտայնությունը»,-նկատեց նա։

Նույն շարքից