Քաղաքականություն 

Ալկոհոլ օգտագործած, փնթի բառապաշարով արտահայտվելը վնասում է ընդդիմության փոքր հեղինակությանը․ Սիսակ Գաբրիելյան

analitik.am

Սա Ռուբեն Հակոբյանի կողմից արված ոչ թե դիտավորյալ որևէ գործողություն էր, այլ՝ իր կենսակերպը, գործելաոճը, առօրյան, վարվեցողությունը ուղիղ եթերում ցուցադրելու հերթական օրինակն էր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը՝ հավելելով, որ նախորդ երկու նիստերի ընթացքում էլ եղել էին կոնֆլիկտային իրավիճակներ, բայց նիստերը հետաձգում էր՝ փորձելով հանդարտեցնել կրքերը, իսկ այսօր իր հորդերներից հետո եզրափակիչ ելույթի ընթացքում Ռուբեն Հակոբյանը շարունակել է վիրավորանքներ հնչեցնել։

«Այլ բան չէր մնում անել, քան՝ ընդհատել։ Հանձնաժողովի բոլոր անդամների համար, վստահ կարող եմ ասել՝ նաև ընդդիմադիր պատգամավորների համար միանշանակ անընդունելի էր այս թեկնածուի բառապաշարը և վարվեցողությունը»,-նկատեց նա։

Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորները որևէ կերպ չէին հակադարձում իշխող ուժի պատգամավորների՝ Ռուբեն Հակոբյանին վերաբերյալ ձևակերպումներին։

«Ավելին, ինձ մոտ տպավորություն էր, որ իրենք նույնպես ներքուստ համաձայն են, որ հերթական անգամ, եթե փորձեմ մեղմ արտահայտվել, առնվազն հարված է հասցնում իրենց ունեցած փոքր հեղինակությանը։ Փոքր վատ իմաստով չեմ ասում՝ հաշվի առնելով ԱԺ-ի հարաբերակցությունը։ Սա լավ առիթ կլինի ընդդիմության համար, որպեսզի իրենք հասկանան, որ խոսելով ԱԺ-ի դերի, այս ինստիտուտի կայացման մասին՝ պետք է մտածեն՝ ում են բերում, թեկնածու առաջադրում սահմանադրական մարմնում։ Գիտեք ինչ կա, ալկոհոլ օգտագործած, փնթի բառապաշարով արտահայտվելը միայն ու միայն հարվածում է ընդդիմությյանը»,-ընդգծեց նա։

Նույն շարքից