Հասարակություն 

Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում է ձյուն և մառախուղ

analitik.am

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ hունվարի 28-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ին սպասվում է թույլ ձյուն:

Հանրապետության տարածքում` հունվարի 26-ի ցերեկը, 28-ի, 29-ի ցերեկը, 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հունվարի 27-ին շրջանների զգալի մասում, 28-ի գիշերը և երեկոյան ժամերին, 29-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վրկ, 30-31-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 27-ի ցերեկը կնվազի 1-3 աստիճանով:

Նույն շարքից