Բարի օր Հասարակություն 

Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերում ձյուն է տեղում, Սյունիքի ճանապարհներին մերկասառույց է

analitik.am

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 09։00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար ավտոմեքենաների համար (կցորդիչով բեռնատարների համար խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ):

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Կոտայքի մարզում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան և Թալին, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքներում տեղում է ձյուն։

Նույն շարքից