Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Պրոգրեսիվ աճի շրջանում ենք գտնվում․ ԱՆ

analitik.am

Այս շաբաթ մենք պրոգրեսիվ աճի շրջանում ենք գտնվում: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսային իրավիճակին։

Նա հայտնեց, որ հիվանդացածների միայն 5–6 տոկոսն է, որ կարիք ունի հոսպիտալացման։ «Ունենք մահճակալների ծավալման պլանը, ներկայումս 6 բժշկական կենտրոններ են ընդգրկված քովիդի բուժման մեջ»,–ասաց նա։

Անահիտ Ավանեսյանը նշեց նաև, որ պատվաստումները ևս ակտիվ շարունակվում են։ «Մեր քաղաքացիների 45,3 տոկոսը ստացել է առաջին դեղաչափը, երկրորդ դեղաչափը 37 տոկոսն է ստացել, և նկատվում է պատվաստումների թվի աճ»,–ասաց նա։ Չնայած դրան՝ նախարարը մտահոգիչ համարեց 65 տարեկանից բարձր քաղաքացիների պատվաստումների թվի աճը, քանի որ նրանք ռիսկային խմբում են գտնվում և ավելի քիչ են հակված պատվաստման։

Անահիտ Ավանեսյանը հայտնեց նաև, որ պատվաստումներ թվի աճ է նկատվում նաև մինչև 18 տարեկանների մոտ։ «Պատվաստված քաղաքացիները հիվանդությունը հիմնականում տանում են անսիպտոմ կամ թեթև հարբուխի նման»,–ասաց նա։ Նաև նշեց, որ հանրապետությունը ապահովված է պատվաստանյութերի բավարար պաշարով։

Նույն շարքից