Հասարակություն Ռազմական 

ՊԲ-ն հաստատեց՝ ադրբեջանցիները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակել են

analitik.am

Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից խախտել է հրադադարը Կարմիր շուկայի ուղղությամբ։

Այս մասին քիչ առաջ Auroranews-ի հետ զրույցում ասաց Արցախի պաշտպանության բանակի հասարակայնության հետ կապերի պատասխաանտու Սուրեն Սարումյանը։

«Անմիջապես տեղեկացրել ենք խաղաղապահ զորքի հրամանատարությանը, տուժածներ չկան, տվյալ պահին իրավիճակը հանգիստ է»,- նշեց նա։

Սարումյանի խոսքով՝ կրակոցներ արձակվում են թե՛ դիրքերի, թե՛ բնակավայրի ուղղությամբ։

Նշենք, որ ադրբեջանցիներն արդեն երկար ժամանակ է, որ տարբեր սադրանքների միջոցով փորձում են ազդել արցախահայության հոգեբանական վիճակի վրա։

Նույն շարքից