Կորոնավիրուս Հասարակություն 

Ճապոնացի բժիշկները հայտնել են՝ որ տարիքային խումբն է ավելի խոցելի «Օմիկրոնի» դեմ պայքարում և ինչպես է հիվանդությունն ընթանում

analitik.am

Ճապոնացի բժիշկները հայտարարել են 60 և ավելի բարձր տարիքի անձանց շրջանում «Օմիկրոնով» պայմանավորված հոսպիտալացումների թվի կտրուկ աճի մասին:

Ինչպես հաղորդում է Express-ը, «Քովիդ-19»-ով հիվանդների բուժման հարցում կենտրոնացած հիվանդանոցում ընդունված 60-ից բարձր տարիքի անձանց մոտ ներկայում ավելի հաճախ է թոքաբորբ ախտորոշվում, քան նախկինում: Եվ նրանք թոքերի օդափոխման սարքի կարիք են ունենում:

Բուժհաստատության տնօրեն Ակիրա Կանոյի խոսքով՝ հոսպիտալացված անձանց թվում շատանում են տարիքով հիվանդները, որոնց մոտ ծանր ախտանշաններ են ի հայտ գալիս: Նրա խոսքով՝ սուր թոքաբորբը ի հայտ է գալիս նրանց մոտ, ովքեր վաղուց են պատվաստվել:

Հիշեցնենք, որ «Օմիկրոն» հիմնամանրէն սկսել է տարածվել անցյալ տարվա նոյեմբերին ՀԱՀ-ից և Բոտսվանայից: Նոր հիմնամանրէն անվանվել է հունական այբուբենի 15-րդ տառով:

Նույն շարքից