Կորոնավիրուս Հասարակություն 

Ճապոնացի գիտնականները պարզել են՝ ինչ պայմաններում կարելի է վարակվել «Օմիկրոնով» հիվանդի հետ շփվելիս

analitik.am

«Օմիկրոն» հիմանմանրէով վարակված անձից կորոնավիրուսով վարակվելու վտանգը բարձրանում է 100 տոկոսով, եթե վարակված անձն առանց դիմակի լինի, իսկ նրա հետ զրույցը տևի առնվազն 15 րոպե մեկուկես մետր կամ ավելի քիչ հեռավորության վրա:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նման կարծիք են հայտնել ճապոնացի գինականները՝ տարբեր իրավիճակներում փորձեր իրականացնելով: Համակարգչային փորձի հիմքում դրվել է «Օմիկրոն» հիմնամանրէով հիվանդ մարդու հետ զրույցը 15 րոպեով տարբեր հեռավորություններում, ինչպես նաև դիմակի առկայությամբ և առանց դրա:

Պարզվել է, որ վարակակրից վարակվելու վտանգը զրոյին է հավասարվում, եթե վերջինս դիմակ է կրում, իսկ նրա հետ զրույցը տեղի է ունենում մեկ մետր կամ ավելի հեռավորությամբ: Եթե վիրուսակիրը դիմակով չլինի, վարակվելու վտանգը մյուս մարդու համար նույն հեռավորությամբ անմիջապես ավելանում մինչև 60 տոկոս:

Բացի այդ, նշում է, որ մեկուկես մետր հեռավորությամբ գտնվելիս 15 րոպե տևողությամբ զրույցի պարագայում «Օմիկրոնով» հիվանդից վարակվելու հավանականությունը մոտ 50 տոկոսի սահմանում է տատանվում, իսկ «Դելտա» հիմնամանրէով հիվանդից՝ 35 տոկոս:

Նույն շարքից