Տեսանյութեր Քաղաքականություն 

Էրդողանը ժամանել է Ուկրաինա (տեսանյութ)

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի ժամանել է Կիև: Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, այս մասին թուրք առաջնորդը գրառում է կատարել իր թվիթերյան էջում՝ նշելով, որ ժամանել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հրավերով՝ մասնակցելու Ռազմավարական խորհրդի 10-րդ նիստին:

«Հուսով եմ, որ հանդիպումները դրական արդյունքների կհանգեցնեն ինչպես երկրների, այնպես էլ տարածաշրջանի համար»,- գրում է էրդողանը:

Վերջինս հավելել է, որ Թուրքիան ուշադրությամբ հետևում է մարտահրավերներին, որոնց բախվում է Ուկրաինան, ինչպես նաև տարածաշրջանում տիրող լարվածությանը:

«Թուրքիան՝ որպես մերձսևծովյան երկիր, զսպվածության և երկխոսության կոչ է անում բոլոր կողմերին՝ տարածաշրջանում խաղաղության պահպանման համար: Հասկանալի է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի համապատասխան: Թուրքիան պատրաստ է իր ներդրումն ունենալ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանության հարցում»,- ասել է Էրդողանը:

Նույն շարքից