Կորոնավիրուս Հասարակություն Միջազգային 

Մեկ օրում աշխարհում արձանագրվել է COVID-19-ից ավելի քան 12 500 մահ

analitik.am

Աշխարհում կորոնավիրուսից ավելի քան 12 500 մահ է արձանագրվել վերջին օրվա ընթացքում: Դա ամենաբարձր ցուցանիշն է 2021 թվականի հուլիսից ի վեր՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ փետրվարի 3-ին հրապարակված տվյալների համաձայն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Երևանի ժամանակով 21:02-ի դրությամբ ԱՀԿ-ում ստացվել են տվյալներ 383 509 779 ախտահարվածների և 5 690 824 մահացածների մասին:

Վարակվածների թիվը 24 ժամում ավելացել է 3 015 863-ով, մահացու դեպքերինը՝ 12 513-ով: Մեկ օրվա ընթացքում մահացության այդքան բարձր ցուցանիշներ չեն եղել 2021 թվականի հուլիսի 21-ից, երբ, կազմակերպության տվյալների համաձայն՝ կորոնավիրուսը 20 111 մարդու կյանք է խելել: ԱՀԿ-ի վիճակագությունը հաշվի է առնում վարակվածների և մահացածների մասին միայն պաշտոնապես հաստատված տվյալները, որոնք ներկայացվում են պետությունների կողմից:

350 միլիոն վարակվածների նշագիծը գրանցվել է հունվարի 25-ին, 300 միլիոնինը՝ հունվարի 8-ին, 250 միլիոնինը՝ նոյեմբերի 9-ին, իսկ 200 միլինոնինն՝ օգոստոսի 5-ին: Վարակման ամենից շատ հաստատված դեպքեր, որոնց մասին տվյալներն ստացվել են ԱՀԿ-ում, արձանագրվել են ԱՄՆ-ում՝ 74 787 329: Այնուհետև հաջորդում են Հնդկաստանը (41 803 318), Բրազիլիան (25 620 209), Ֆրանսիան (19 322 157) և Մեծ Բիտաինան (17 515 203): Մահացու դեպքերն ամենից շատ ԱՄՆ-ում են՝ 884 477, երկրորդ հորիզոնականն զբաղեցնում է Բրազիլիան (628 067), երրորդը՝ Հնդկաստանը (498 983): Այնուհետև հաջորդում են Ռուսաստանը (333 357) և Մեքսիկան (306 920):

Նույն շարքից