Տեսանյութեր Քաղաքականություն 

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը, Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելը մեր նպատակներից է, մենք հետաքրքրված ենք դրանով. Փաշինյան

analitik.am

Հայաստանում և Հայաստանից դուրս փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե Հայաստանին ինչ -որ մեկը փորձում է այլ օրակարգ պարտադրել և որ Հայաստանը խուսափում է ինչ-որ օրակարգից։ Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով հարցին` ի՞նչ պատկերացում ունի Հայաստանը խաղաղության դարաշրջան բացելու հայեցակարգի հետ կապված, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը, Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելը և համապատասխան փաստաթղթով արձանագրելը մեր և, ընդ որում, բոլոր կառավարությունների նպատակն է եղել։ Բուն Ղարաբաղյան բանակցային գործընթացի նպատակը խաղաղության պայմանագրի կնքումն է եղել և դա արձանագրված է բոլոր փաստաթղթերում։ Մենք հետաքրքրվա՞ծ ենք արդյոք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելով, այո՛, դրա համար պե՞տք է բանակցվի, այո՛, ի՞նչ ֆորմատով պետք է տեղի ունենա այդ բանակցությունը, դրա մասին մեր պատկերացումները մի քանի անգամ ընդգծել ենք»,- ասաց Փաշինյանը։

Վերջինս նշեց, որ խաղաղության պայմանագրի կնքումն իրենց նպատակներից է և պատրաստ են առարկայական, կոնկրետ խոսակցության։

Նույն շարքից