Իրավական Հասարակություն Տեսանյութեր 

Վստահաբար կարող ենք ասել՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» 2016թ. օրենքը լավագույններից է աշխարհում․ Թաթոյան

analitik.am

Հաճախ մարդկանց տեսանելի չէ այն մասնագիտական աշխատանքը, որը կատարվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներսում։ Այդ հարցում կարևոր դեր ունեն կառուցվածքային ճիշտ բաժանումներն ու աշխատանքի ճիշտ կազմակերպումը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նա պատմել է հենց այդ աշխատանքի մասին․ ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան Պաշտպանի աշխատակազմում, որոնք ապահովեցին աշխատանքի դրական արդյունք։

«Այսօր վստահաբար կարող ենք ասել, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» 2016թ. սահմանադրական օրենքը լավագույններից է աշխարհում․ փոփոխություններով ապահովեցինք բոլոր անհրաժեշտ երաշխիքները, որոնք զերծ են պահում Օմբուդսմանի հաստատությունն արտաքին ճնշումներից և տալիս են անկախ գործելու բոլոր հիմքերը»,- պատմում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։

Նույն շարքից