Կորոնավիրուս Հասարակություն 

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 101 նոր դեպք

analitik.am

Փետրվարի 13-ին Արցախում իրականացվել է 258 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 101 նոր դեպք, այդ թվում՝ վարակված են երեխաներ:

Ստացիոնար բուժում է ստանում 47 հոգի։

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 5742 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1746 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 21 դեպք է արձանագրվել:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Նույն շարքից