Բարի օր Կորոնավիրուս Հասարակություն 

Համավարակի փուլից դեպի էնդեմիկ հիվանդության փուլ անցումը, կարծես, նշմարվում է արդեն․ Ավանեսյան

analitik.am

Անցյալ շաբաթվանից գրանցում ենք կոնկրետ նվազում, բայց դեռ օրական 1700-ից ավելի դրական դեպք ենք ունենում, այսինքն, կարող ենք ասել, որ նվազման տեմպի մեջ ենք, բայց հիվանդանոցները դեռ բավական ինտենսիվ ռեժիմով են աշխատում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ համաճարակային իրավիճակը ներկայացրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Ավանեսյանի խոսքով՝ դեռ վաղ է ասել, որ համեմատաբար թեթև ընթացք ունեցող «օմիկրոն» շտամը շկորոնավիրուսի վերջին ալիքը կարող է լինել․ «Բայց կարող ենք նշել, որ համավարակի փուլից դեպի էնդեմիկ հիվանդության փուլ անցումը, կարծես, նշմարվում է արդեն։ Սա նշանակում է, որ Կովիդը, որպես այդպիսին, ցավոք սրտի, կմնա, այն մեր կենսակերպի մի մասն է դառնալու՝ սեզոնային որոշակի ակտիվացումներով, բայց հստակ ասել, որ համավարակը վերջանում է, դեռ, կարծում եմ, վաղ է»։

Նույն շարքից