Կորոնավիրուս Հասարակություն 

Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 81 դեպք

analitik.am

Փետրվարի 22-ին` ժամը 11:00-ի դրությամբ, Արցախում իրականացվել է 255 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 81 դեպք։ Գրանցվել է մահվան 1 դեպք։ Ստացիոնար բուժում է ստանում 60 քաղաքացի։

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 8063 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2621 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 28 դեպք է արձանագրվել:

«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:

Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով ձեր և ձեր հարազատների առողջությունը»,- հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:

Նույն շարքից