Հասարակություն Տեսանյութեր 

Հայաստանում Հիսուսի արձանը պետք է լինի աշխարհում ամենաբարձրը, հզոր և ամուր․ Գագիկ Ծառուկյան

analitik.am

Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման մրցույթը նոր ընթացք է ստանում։ Ինչպես հայտարարվել էր, փետրվարի 20-ին, ժամը 15-ին խորհրդի կազմին են ներկայացվում Փրկչի արձանի բոլոր նախագծերը։ 200-ից ավելի գաղափար ու մտահղացում դրվում է քննարկման։

Հայտերի ընդունման համար ձևավորվել է խորհուրդ, որի կազմում լինելու են ներկայացուցիչներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից, ինչպես նաև՝ խորհրդակցական ձայնի իրավունքով՝ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից ներկայացուցիչ ևս։

Խորհրդի կազմում են կաթողիկոսարանի արխիվի և թանգարանների տնօրեն տեր Ասողիկ վարդապետ Կարապետյանը, Արցախի կրթության, գիտույթան, մշակույթի և սպորտի նախկին նախարար Լուսինե Ղարախանյանը, «Փյունիկ» համահայկական հիմնադրամի նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհդրի անդամ Գաբրիել Չեմբերջյանը, արվեստագիտության թեկնածու, ԵՊՀ դոցենտ Սաթենիկ Վարդանյանը, Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Սարգիս Սարդարյանը, մշակույթի գործիչ, բեմադրիչ Ռուբեն Հովհաննիսյանը, ԲԳԹ, Պոլիտեխնիկական համալսարանի ռուսաց լեզվի ամբոնի դոցենտ Լուիզա Սարգսյանը, վաստակավոր արտիստ, երգիչ Համլետ Գևորգյանը և բարերար, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ և նախաձեռնության հեղինակ Գագիկ Ծառուկյանը։

Գագիկ Ծառուկյանը վերահաստատում է՝ Հայաստանում Հիսուսի արձանը պետք է լինի աշխարհում ամենաբարձրը, հզոր և ամուր․ «Եթե կա հավատք, ուրեմն կա ուժ: Ամեն անգամ, երբ հայ ազգը համախմբվել է, անպայման հասել է իր հաղթանակին»։

Աստծո որդու արձանի տեղադրմանը կարող են մասնակցել բոլորը՝ անվճար հաղորդագրություն ուղարկելով իրենց նախընտրած տարբերակի օգտին։

Նույն շարքից