Իրավական Հասարակություն Տեսանյութեր 

Չարենցավանի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել

analitik.am

Փետրվարի 16-ին ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ ստացան, որոնք նույն օրն էլ իրացրին։ Նրանք, մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչ, 42-ամյա մի տղամարդու։ Ըստ տեղեկությունների՝ նրա «Օպելում» թմրանյութ կար։ Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակում մեքենան խուզարկվեց։ Հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող 6 գրամից ավելի զանգված: Այն ուղարկվել է փորձաքննության։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից