Ռազմական Տեսանյութեր Քաղաքականություն 

Ջոնսոնը կոչ է արել հնարավորինս շուտ ՆԱՏՕ-ի ղեկավարների հանդիպում հրավիրել

analitik.am

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը այսօր կդիմի ժողովրդին՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ։

«Սա աղետ է մեր մայրցամաքի համար։ Այսօր առավոտյան ես կդիմեմ ժողովրդին՝ Ուկրաինա ռուսական ներխուժման կապակցությամբ: Ես նաև կխոսեմ G-7-ի առաջնորդների հետ և կոչ կանեմ շուտափույթ ՆԱՏՕ-ի ղեկավարների հանդիպումը հրավիրել»,-նշել է նա Twitter-ում։

Ավելի ուշ՝ ժամը 17:00-ին (Մոսկվայի ժամանակով 20:00-ին), նա պետք է հայտարարությամբ հանդես գա խորհրդարանում, հայտնում է օրենսդիր մարմնի կայքը:

Փետրվարի 22-ին Համայնքների պալատի օրենսդիր մարմնում նախորդ նմանատիպ ելույթի ժամանակ Ջոնսոնը հայտարարեց Մոսկվայի դեմ պատժամիջոցների առաջին փաթեթի մասին՝ կապված Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչման հետ և խոստացավ ավելի կոշտ սահմանափակումներ կիրառել ռուսական «ներխուժման» դեպքում։

Ավելի ուշ բրիտանական կաբինետի աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ Ջոնսոնը ցանկանում է պատժամիջոցների նոր փաթեթը դարձնել «որքան հնարավոր է կոշտ»։

Նույն շարքից