Կորոնավիրուս Հասարակություն 

Հաստատվել է կորոնավիրուսի 572 նոր դեպք. ԱՆ

analitik.am

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 25-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 572 նոր դեպք, կատարվել է 4642 թեստավորում: Առողջացել է 1571 քաղաքացի, գրանցվել է մահվան 21 դեպք:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 418792 դեպք, որոնցից 398 241-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 10 535 բուժառու:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8413 մահվան դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել է 2 884 327 թեստավորում:

Նույն շարքից