Հասարակություն Միջազգային Ռազմական Տեսանյութեր 

Զելենսկին ևս մեկ անգամ դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահին

analitik.am

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին նա ասել է իր վերջին ուղերձի ժամանակ։

«Ուզում եմ ևս մեկ անգամ դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահին, Ուկրաինայում կռիվներ են ընթանում, եկեք նստենք բանակցությունների սեղանի շուրջ, դադարեցնենք մարդկանց մահը»,-ասել է նա ռուսերենով։

Հետո Զելենսկին արդեն ուկրաիներենով դիմել է երկրի ԶՈւ անձնակազմին․ «Ամուր կանգնեք։ Դուք այն ամենն եք, ինչ մենք ունենք: Դուք այն ամենն եք, ինչ պաշտպանում է մեր պետությունը։ Փա՛ռք Ուկրաինային»։

Նույն շարքից