Հասարակություն Միջազգային Տնտեսություն 

Ռուսական ռուբլին ընկել է` հասնելով պատմական նվազագույնի

analitik.am

Ռուսական ռուբլին միջազգային առևտրում ընկել է` հասնելով պատմական նվազագույնի` կորցնելով իր արժեքի ավելի քան 30%-ը դոլարի և եվրոյի նկատմամբ, փոխանցում է ռուսական Forbes-ը։

Երկուշաբթի առավոտյան դոլարի փոխարժեքը իր գագաթնակետին գերազանցել է 117 ռուբլին, եվրոյի փոխարժեքը՝ 132 ռուբլին։

Հաղորդվում է, որ դա պատմական առավելագույնն է։

Ռուբլով եվրոյի փոխարժեքն աճել է գրեթե 35%-ով, դոլարինը՝ գրեթե 33%-ով։

Եվրոպական արժույթը վերջին առևտրային շրջանի փակումից հետո թանկացել է ավելի քան 33 ռուբլով, ամերիկյանը՝ ավելի քան 30 ռուբլով։

Նշենք նաև, որ Հայաստանյան բանկերում այսօր 1 ռուբլին գնվում է 2․50-3 դրամ արժեքով, միջին փոխարժեքը տատանվում է 3․30 դրամի սահմաններում: ՀՀ Կենտրոնական բանկում 1 ռուբլին գնահատվում է 5․78 դրամ։

Նույն շարքից