Տեսանյութեր Քաղաքականություն 

«Վերջին անգամ 1999 թվականին եմ ելույթ ունեցել այս ամբիոնից»․ ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյան

analitik.am

Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ նախագահի ընտրության հարցը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը առաջադրել է Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը։ Ընդդիմադիր խմբակցությունները թեկնածու չեն առաջադրել։

Խաչատուրյանը նշեց, որ այս ամբիոնից վերջին անգամ 1999 թվականին է ելույթ ունեցել, սակայն այն ժամանակ ԱԺ-ն այնքան մեծ դեր չուներ պետության կառավարման ժամանակ, որքան հիմա։ Նա հույս է հայտնել, որ խորհրդարանը իր պատմական առաքելությունը կկատարի և բոլորին այս դժվար իրավիճակից հանելու գործում մեծ մասնակցություն կունենա։

«Սրտանց ուզում եմ շնորհակալություն հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին՝ այսպիսի վստահության արժանացնելու համար։ Իմ տարիքը միգուցե այնպիսին էր, որ ես այսպիսի հուզումնալից պահեր պետք է չապրեի, բայց հավատացեք, որ ինձ համար շատ հուզումնալի էր և զգացված են, որ այսպիսի պատվի եմ արժանացել։ Հույս ունեմ, որ ՀՀ-ի ապագայի վերաբերյալ պատկերացումները կիրականացնենք, որովհետև կոչված ենք դրա համար։ Մենք ուղղակի այլ ճանապարհ չունենք»,-նշել է Խաչատուրյանը։

Նույն շարքից