Հասարակություն Տնտեսություն 

Ոսկին էժանանում է

analitik.am

Չորեքշաբթի առավոտյան ոսկու գինը նվազել է՝ նախօրեին ավելի քան 2 տոկոսով թանկանալուց հետո, ինչը պայմանավորված էր Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ իրավիճակի պատճառով միջազգային անկայունության աճով, վկայում են աճուրդների տվյալները:

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու ապրիլյան ֆյուչերսների գինը նվազել է 6 դոլարով կամ 0.31 տոկոսով՝ մինչեւ 1937.75 դոլար տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի մայիսյան ֆյուչերսների գինը նվազել է 1.05 տոկոսով՝ մինչեւ 25.273 դոլար ունցիայի դիմաց;

Թանկարժեք մետաղի գինը մեկ օր առաջ հասել էր 1952.6 դոլարի ունցիայի դիմաց, ինչն ամենաբարձր մակարդակն էր 2021 թվականի հունվարի 6-ից ի վեր։ Չորեքշաբթի առավոտյան ոսկին որոշ չափով էժանանում է ներդրողների կողմից շահույթի ֆիքսման շրջանակներում:

Նույն շարքից