Բարի օր Հայաստան Հասարակություն 

Դերասանից քաղաքապետ և հակառակը․ Հայկ Մարությանը ստենդափով կներկայանա հանրությանը․«Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» օրաթերթը գրում է․«Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կարծես վերադառնում է իր նախկին աշխատանքին՝ դերասանությանը։ Նրա շրջապատից տեղեկացանք, որ Մարությանը քաղաքական բնույթի ստենդափ է պատրաստում, որի բեմադրությունը շուտով կլինի Սունդուկյան թատրոնում։ Թե հատկապես քաղաքականության մեջ գտնվելու տարիների որ դրվագներն է որոշել նա բեմականացնել, մեզ չհաջողվեց պարզել՝ Մարությանի հետ զրուցել չհաջողվեց։

Հիշեցնենք, որ քաղաքապետի պաշտոնից ՔՊ-ն նրան հեռացրեց անցած տարեվերջին՝ դեկտեմբերի 22-ին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից