Միջազգային Տեսանյութեր Քաղաքականություն 

Բայդենը Պուտինին ռազմական հանցագործ է անվանել

analitik.am

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «ռազմական հանցագործ»։ Այս մասին հաղորդել է European Truth-ը, փոխանցում է Украинская правда-ն:

«Ես կարծում եմ, որ նա ռազմական հանցագործ է»,- ասել է Բայդենը։ Նախ, Բայդենը պատասխանել է «ոչ» այն հարցին, թե արդյոք Պուտինը ռազմական հանցագործ է։ Հետո նա անմիջապես վերադարձել է լրագրողների մոտ՝ պարզաբանելու, թե իրեն ինչի մասին են հարցրել։

Կրկին հարցին՝ արդյոք Պուտինը ռազմական հանցագործ է, ԱՄՆ նախագահը դրական է պատասխանել։

Պաշտոնյաները, այդ թվում՝ Բայդենը, նախկինում չեն ասել, որ Ուկրաինայում ռազմական հանցագործություններ են կատարվում։ Նրանք հայտնել են, որ հետաքննում են, թե արդյոք այդ տերմինը այս պարագայում կարող է օգտագործվել:

Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունը մեկնաբանել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։ «Նախագահի խոսքերն ինքնին խոսում են այն մասին, որ Բայդենը սրտից է խոսել»,- ասել է Ջեն Փսակին՝ հավելելով, որ Պետդեպարտամենտում ռազմական հանցագործությունների հետաքննությունը դեռ շարունակվում է։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Նույն շարքից