Կորոնավիրուս Հասարակություն Քաղաքականություն 

Պատվաստումները պետք է պատշաճ կերպով շարունակվեն հանուն մեր հանրային առողջապահության և տնտեսության. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Ամփոփելով նիստը՝ վարչապետ Փաշինյանն անդրադարձել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին և ուշադրություն հրավիրել պատվաստումային գործընթացը շարունակելու կարևորության վրա: «Հարգելի գործընկերներ, արդեն 2-րդ կամ 3-րդ նիստն է, որ մենք վերջին 2 տարվա ընթացքում Կառավարության նիստ ենք անում հիմնականում առանց դիմակների: Դա կապված է նրա հետ, որ, բարեբախտաբար, կորոնավիրուսային հիվանդության վիճակը այսօր Հայաստանի Հանրապետությունում բավական բարվոք է: Դեռ 3 շաբաթ առաջ մենք նկատել էինք նոր դեպքերի անկման միտումը և կանխատեսել էինք, որ նվազող թվեր ենք ունենալու: Բայց ես ուզում եմ մեր բոլորի ուշադրությւնը հրավիրել հետևյալի վրա՝ եթե մենք պատվաստման գործընթացը պատշաճ ձևով չկազմակերպենք, իքս պահի ստիպված ենք լինելու վերադառնալ դիմակային և եթե, Աստված մի արասցե, ավելի վատ ընթացք ունենա, ավելի խիստ ռեժիմների: Այնպես, որ իմ կոչը, խնդրանքն է մեզ բոլորիս և հանրությանը, որպեսզի պատվաստումները պատշաճ ձևով շարունակվեն: Պատվաստումների այն մակարդակը, որ այսօր ունենք, գոհացուցիչ չէ: Պետք է հստակ արձանագրել և պետք է ունենանք լիարժեք պատվաստում հանուն մեր հանրային առողջապահության, հանուն տնտեսության, և, ի վերջո, դա անվտանգության հարց է: Մենք կորոնավիրուսից մոտ 9000 զոհ ենք ունեցել, 9000-ի չի հասել թիվը, բայց ամենօրյա մահվան դեպքերը դեռ մեզ մոտ շարունակվում են, և ես ցանկացա մեր բոլորի ուշադրությունը հրավիրել այս խնդրի վրա», - եզրափակել է կառավարության ղեկավարը:

Նույն շարքից