Իրավական Հասարակություն Տեսանյութեր 

Ոստիկանները Երևանում հայտնաբերել են 41-ամյա տղամարդուն, որը ծնողներից խոշոր գումարներ է վերցրել՝ ասելով, որ Բաքվի բանտերից իր կապերի միջոցով կարող է ազատել որդիներին․ shamshyan.com

analitik.am

Մարտի 17-ին ոստիկանները Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա, որի շրջանակում վնասազերծվել ու ոստիկանության Մարտունու բաժին է բերման ենթարկվել Սյունիքի մարզի բնակիչ, 41-ամյա Մարտին Հակոբջանյանը։

Վերջինս հետախուզման մեջ էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերի հատկանիշներով: Նրա նկատմամբ նշված քրեական գործը հարուցված է եղել ԱԱԾ քննչական դեպարտամենտում և դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Պարզվել է, որ Հակոբջանյանը 2021թ.-ի փետրվար, մարտ, ապրիլ ամիսներին 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի ժամանակ Գեղարքունիքի մարզի Մարտունի, Երևան, Աբովյան և Մասիս քաղաքների վարչական շրջաններում անհետ կորած ժամկետային զինծառայողների հարազատներին խաբեությամբ մոլորության մեջ է գցել և հավաստիացրել է, որ նրանց որդիները զոհված չեն և գտնվում են գերության մեջ՝ Բաքվի բանտերում:

Ասել է, որ ինքը Ադրբեջանում ընկերական կապերը օգտագործելով, կարող է գերության մեջ գտնվող զինվորներին տեղափոխել Վրաստան կամ Ռուսաստանի Դաշնություն, որտեղից էլ Հայաստան:

Հակոբջանյանը, խարդախությամբ գումար հափշտակելու դիտավորությամբ, պահանջել և բանկային փոխանցման միջոցով անհայտ կորած ժամկետային զինծառայողների ծնողներից և հարազատներից ստացել է առանձնապես խոշոր չափի գումար:

Նույն շարքից