Հասարակություն Միջազգային Ռազմական Տեսանյութեր 

ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է Ուկրաինայի ԶՈՒ-ի առգրավված զենքերը (տեսանյութ)

analitik.am

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երկուշաբթի տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրված են ազգայնական գումարտակների և Ուկրաինայի զինված ուժերի՝ առգրավված զենքերն ու զինտեխնիկան, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանի օդադեսանտային ուժերի ստորաբաժանումները Կիևի արվարձանային բնակավայրից դուրս են մղել ազգային գումարտակների և Ուկրաինայի զինված ուժերի զինվորականներին, որոնք նահանջելով թողել են տանկեր, զրահափոխադրիչներ, բազմաթիվ հրետանային զինատեսակներ, հակատանկային զենքեր։ Զենք-զինամթերքը գտնվում է լավ վիճակում»,- հայտնել են նախարարությունից։

Պաշտպանության նախարարությունն ընդգծել է, որ ռուս դեսանտայինների կողմից առգրավված Ուկրաինայի զինված ուժերի տեխնիկան և սպառազինությունը կփոխանցվի ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ժողովրդական միլիցիայի զինծառայողներին։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Նույն շարքից