Հասարակություն Միջազգային Ռազմական Քաղաքականություն 

ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները տևել են 1,5 ժամ

analitik.am

Երկուշաբթի Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները տևել են մեկուկես ժամ, որից հետո քննարկումը շարունակվել է աշխատանքային խմբերի ձևաչափով։ Այս մասին հայտարարել է ուկրաինական պատվիրակության անդամ, Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։

«Հանդիպումը (առցանց ձևաչափով) արդեն կայացել է: Ժամը 10:30-ից 12-ը պաշտոնական պատվիրակություն էր: Հետո եկան աշխատանքային խմբերը: Այսօր մենք աշխատում ենք ամբողջ օրը»,- Արախամիայի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Նույն շարքից